Դատարանը բավարարեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց:
Այս մասին հայտնում է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը։
——————
Հիշեցնենք, ԲԴԽ-ն հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Գլխավոր դատախազության միջնորդությունները:
Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։
Էրիկ Ալեքսանյանի փաստաբանի խոսքով՝ գործը վերաբերում է Էրիկ Ալեքսանյանի վստահորդներից մեկին, որի նկատմամբ կիրառվել էր գրավ։ Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: