Զասը քննարկել է նոյեմբերին Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ նիստի նախապատրաստման հարցերը

Ղազախստանում պաշտոնական այցով գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի և անվտանգության խորհրդի քարտուղար Գիզատ Նուրդաուլետովի հետ: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը:

«Հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստման հարցերը, որոնք նախատեսված են նոյեմբերին Հայաստանում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը՝ շեշտը դնելով Կենտրոնասիական տարածաշրջանում տիրող իրադրության վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել