Վրաստանի մշակույթի նախարարության և Թբիլիսիի 104-րդ հայկական դպրոցի կենտրոնում` հողային աշխատանքերի ընթացքում, հայտնաբերվել են բազալտե տապանաքարեր առանց գրությունների։ Այսօր արդեն հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով մարմարե տապանաքարեր:
Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։
Հայազգի հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ ներկայիս մշակույթի նախարարության և Թբիլիսիի 104-րդ դպրոցի տարածքում 14-րդ դարից ի վեր գտնվել է վիրահայոց թեմի ամենակարևոր առաջնորդանիստ եկեղեցին, որ օծված էր «Սուրբ Աստվածածին» անվամբ, բայց ամբողջ համալիրը կոչվել է «Վանքի մայր տաճար» կամ «Վանքի եկեղեցի»:
«Դա եռագմբեթ հսկայական շինություն է եղել, առանձին զանգակատնով. շուրջբոլորը եղել են կրթական, մշակութային կենտրոններ: Եվ հենց այստեղ է հիմնադրվել հայկական ամենահայտնի դպրոցներից՝ Ներսիսյան դպրոցը»,- ասում է Չիդիլյանը:
Նրա խոսքով, արդեն կոմունիստական անաստվածության տարիներին, երբ ոչնացվում էին տասնյակ հազարավոր եկեղեցիներ՝ ոչնչացվել է նաև «Թիֆլիսի Վանքի մայր տաճարը»:
Ըստ հասարակական գործչի, հայտնաբերված տապանաքարերի մասին արդեն տեղյակ են մշակույթի նախարարությունում: Չիդիլյանի խոաքով, սպասվում է, որ աշխատանքների ընթացքում նոր նմուշներ ևս կհայտնաբերվեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։