Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են ստացվող հաղորդագրություններով, որ ադրբեջանցի զինվորականները գնդակահարել են անզեն հայ գերիներին: Այս մասին թվիթերյան էջում գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք կոչ ենք անում լիարժեք ու անաչառ հետաքննություն անցկացնել: Ցանկացած վայրագության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է նա: