ԱՄՆ-ը կարծում է, որ այժմ ժամանակը չէ քննարկելու Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ այժմ լավագույն ժամանակը չէ Բրյուսելում քննարկելու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը։

Այդ մասին ուրբաթ օրը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ասել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, երբ նրան խնդրել են մեկնաբանել Կիևի՝ դաշինքին արագացված հիմունքներով միանալու հայտը:

Ինչպես ընդգծել է Սալիվանը, ԱՄՆ-ն, ինչպես նախկինում, աջակցում է ՆԱՏՕ-ում «բաց դռների» քաղաքականությանը։

«ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ ցանկացած որոշում կայացնում են 30 դաշնակիցները, ինչպես նաև այն երկրները, որոնք ցանկություն են հայտնել միանալ դաշինքին։ Բրյուսելի գործընթացին պետք է այլ ժամանակ կարգավորել»,- շարունակել է Սպիտակ տան խոսնակը։

Ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է արագացված հիմունքներով երկրի՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումը։ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումն անվանել է Կիևի՝ «երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկն արագացնելու» խնդրանք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել