Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվում է Կարեն Սահակյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ ծեծելը կամ այլ բռնիգործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ (դիտավորությամբ առողջությանը վնասպատճառելը)՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Կ. Սահակյանը 2013թ. հունիսի 11-ին իր բնակարանում ձեռքերով և ոտքերով հարվածելով` ծեծել է նախկին կնոջը` Անահիտ Մանուկյանին և նրան պատճառել ինչպեսֆիզիկական ցավ, այնպես էլ ձախ ճակատ-քունքային և աջ ծոծրակային շրջանների արյունազեղումների ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակողմարմնական վնասվածք:
Նախկինում դատվածություն չունեցած 51-ամյա Կարենի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Իրավաբան.net