Օգոստոսի 11-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ անձը և հայտնել, որ Լենինգրադյան փողոցում գտնվող մի ռեստորանում մի խումբ անձինք վիճաբանում են:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել 18 անձանց:
Պարզվել է, որ ռեստորանում տեղի ունեցող միջոցառման մասնակիցներից 1982 թ. ծնված Կարեն և 1988 թ. ծնված Դավիթ Ղ.-երը ու ոմն Գագիկ վիճաբանության մեջ են մտել Կորյուն Ե.-ի հետ, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, ապա վիճաբանությունը շարունակվել է միջոցառնման մյուս մասնակիցների միջև և մոտ 20-25 րոպե տևողությամբ զուգորդվել փոխադարձ խուլիգանական հայհոյանքներով, ինչի հետևանքով խախտվել է ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը և վնասվել գույքը:
Վիճաբանության ժամանակ Կորյուն Ե.-ն ստացել է քթի վնասվածք, իսկ Կարեն Ղ.-ն «ճակատային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել հիվանդանոցում և հեռացել:
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության լրատվության բաժին, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Իրավաբան.net