Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի գրությունը «Փարկինգ սիթի սերվիս»-ին

Երևանի հակակոռուպցիոն կենտրոնը «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանին օգոստոսի 8-ին գրություն է ուղարկել` խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրել տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանի և «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի և տեսախցիկներ տեղադրելու համար ընկերությանը տրամադրված թույլտվությունների պատճենները: Գրության մեջ մասնավորապես ասվում է.

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինող է նաև հանրային նշանակության կազմակերպությունը: Նույն օրենքը սահմանում է, որ հանրային նշանակության կազմակերպություն է ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաև առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, տրանսպորտի և կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունը:

Վերոնշյալ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը ծառայություն է մատուցում տրանսպորտի բնագավառում՝ խնդրում ենք տրամադրել Երևանի քաղաքապետարանի և Ձեր ղեկավարած ընկերության միջև կնքված պայմանագրի և տեսախցիկներ տեղադրելու համար ընկերությանը տրամադրված թույլտվությունների պատճենները»:

Իրավաբան.net-ն առաջարկում է ծանոթանալ նաև «Օրենքի ի՞նչ խախտումներով է կնքվել պայմանագիր Երևանի քաղաքապետարանի և «Փարկինգ սիթի սերվիս»-ի միջև» վերնագրով նյութին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել