Մինչև 2030 թվականը Մեծ Բրիտանիայի տարեկան ռազմական բյուջեն պետք է հասնի 100 միլիարդ ֆունտ ստեռլինգի (108 միլիարդ դոլար)», – ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:
Նրա խոսքով՝ նախատեսվում է զգալիորեն ավելացնել հետախուզության և հսկողության ծախսերը։ Ռազմական բյուջեի աճին զուգընթաց կաճի բրիտանական զինված ուժերի թիվը:
Ուոլեսը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 3%-ի։
«Սա նրա՝ որպես վարչապետի հստակ առաջնահերթություններից մեկն է»,- ասել է նա։