Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է ԶԼՄ-ում Հրաչյա Հարությունյանի նկատմամբ քրեական գործի ընթացքը ներկայացնելուն:
Հայտարարությունն ամբողջությամբ ստորեւ.
1. Հետաքննչական գործողություններն անցկացվել են օգոստոսի 6-ին` փաստաբանի եւ գործում ներգրավված թարգմանչի ներկայությամբ:
Որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները, թե թարգմանչին թույլ չեն տվել մեկուսարան մտնել, հավանաբար, վերաբերել է քննիչ Կրացովի կողմից թույլտվության բացակայությանը` պաշտպանական կողմից ներգրավված թարգմանչին պաշտպանյալի հետ ամենեօրյա աշխատանքի թույլտվության հետ կապված:
Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել ընթացակարգային եղանակով, սակայն արդյունքը դեռ չեն ստացել:
2. Ինչպես նաեւ պաշտպանական կողմին դեռեւս չեն ծանոթացրել հետաքննական խմբի կազմի հետ եւ ներգրավված է արդյոք քննիչ Կրավցովը, որն իրականացնում է քննչական գործողությունները եւ, հավանաբար, մեկնաբանություններ տալիս, որոնք աղավաղված տեքսով հայտնվում են լրատվամիջոցներում: Քննչական կազմի վերաբերյալ պաշտպանական կողմից համապատասխան դիմում է պատրաստվել եւ ուղարկվել իրավասու պաշտոնատար անձին:
3. Ինչ վերաբերում է որոշ ԶԼՄ-ների քննադատական գնահատականներին` Հարությունյանի փաստաբանների կողմից հայերեն չիմանալու վերաբերյալ, հարկ է նշել, որ ՌԴ-ում նախաքննությունը եւ ողջ դատավարական պրոցեսն իրականացվում են ռուսերենով, համապատասպանբար, լիարժեք եւ որակյալ պաշտպանության իարկանացման համար պաշտպանական կողմը նպատակահարմար է գտնում թարգմանչի ներգրավումը` անկախ փաստաբանների կողմից այդ լեզվի իմացության:
4. Ինչ վերաբերում է մեղադրյալի կողմից ցուցմունքներ տալուց հրաժարվելու մասին շահարկումներին, առանձնահատուկ կընդգծեմ, որ պաշտպանության խնդիրը միայն ներկա գտնվելը չէ մեղադրյալի քրեական հետապնդման իրականացման գործընթացում: Մեղադրյալն իրավունք ունի օգտվել փաստաբանի ծառայությունից անսահամանափակ կերպով եւ հետեւել նրա խորհուրդներին: Հարությունյանի որակյալ պաշտպանությունը բարդացել է, առաջին հերթին, մեղադրյալի հոգեվիճակով պայմանավորված: Մոտ ապագայում պաշտպանական կողմը մտադիր է միջնորդություն ներկայացնել հետաքննությանը մեղադրյալի հարցաքննության վերաբերյալ, բայց ոչ թե ճնշումների ներքո, այլ մեր պաշտպանյալի պատրաստ լինելու դեպքում:
5. Որոշ փաստաբանների հաղորդումների հետ կապված, որոնք գործին չեն մասնակացում եւ իրենց թույլ են տալիս բացասական գնահատական տալ Հարությունյանի փաստաբանների աշխատանքին, կցանկանայիք գործընկերներին հիշեցնել փաստաբանների պրոֆեսիոնալ էթիկայի օրենսգրքով սահմանված պահանջների մասին:
Իրավաբան.net