Հունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս նախարար Սուրեն Պապիկյանի, պայմանագիր է կնքել «Երկրապահ կամավորների միություն» հասարակական կազմակերպության հետ՝ ի դեմս ՀԿ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի, որի շրջանակներում ՊՆ-ի կողմից դրամաշնորհ է տրամադրվել ԵԿՄ-ին։
Iravaban.net-ը հայտնում է, որ պայմանագրի համաձայն որպես դրամաշնորհ տրվել է 234 միլիոն 638 հազար դրամ։
Պայմանագրում նշված է, որ կազմակերպությունը պարտավորված է գումարն օգտագործել ներկայացված ծրագրի հոդվածներին համապատասխան։
Պաշտպանության նախարարությունն իրավունք ունի․
-Ցանկացած ժամանակ ստուգելու կազմակերպության կողմից իրականացվող միջոցառումների ընթացքոը և որակը՝ առանց միջամտելու վերջինիս գործունեությանը։
-Կազմակերպության կողմից նախատեսված միջոցառումները չիրականացնելու դեպքում միակողմանի լուծել սույն պայամանագիրը։
Կազմակերպությունն իրավունք ունի․
-Պետական մարմնից պահանջելու վճարել պայմանագրով նախատեսված գումարները։
-Պետական մարմնի կողմից գումարները չվճարելու դեպքում միակողմանի լուծել պայմանագիրը և պահանջել հատուցել իրեն պատճառված վնասները։
Պետական մարմինը պարտավոր է․
-Վճարել պայմանագրով նախատեսված գումարները։
-Ծրագրով նախատեսված դեպքերում աջակցել կազմակերպությանը։
-Իրականացնել ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ։
Կազմակերպությունը պարտավոր է․
-Իրականացնել ծրագրի շրջանակներում պետական մարմնի կողմից տրամադրված գումարների հաշվապահական հաշվառում։
-Տրամադրված գումարներն օգտագործել ներկայացված ծրագրի հոդվածներին համապատասխան։
Նշված է նաև, որ առաջին վճարումը 78․212․700 դրամը պետք է վճարվեր պայմանագրի կնքումից հետո եռօրյա ժամկետում։