ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Երևան է ժամանել՝ մասնակցելու ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովին, որի նպատակն է զարգացնել երկու երկրների համագործակցությունը.
«Մենք այստեղ ենք ժամանել նման ներկայացուցչական պատվիրակությամբ, որպեսզի ընդգծենք Հայաստանի հետ մեր պատմական մտերմությունը և մեր ժողովուրդների ու տնտեսությունների միջև կապերը զարգացնելու և ամրապնդելու ձգտումը։ Խնդիրը Ռուսաստանի և Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդիրների գործնական լուծումն է։ Դրանք ոչ թե գեղեցիկ խոսքեր են, տեսություն և խոստումներ, այլ իրական աշխատանք՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։