Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 12:30-ին Թբիլիսիի Ավլաբարի թաղամասից դեպի Վրաստանում Ադրբեջանի դեսպանատուն մենարկել է երթ՝ ի աջակցություն Հայաստանի:
Երթի մասնակիցները նշում են, որ հավաքն ինքնաբուխ է և որ այսպիսով հայ համայնքը իրենց բողոքն է արտահայտում սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջաական սահմանին Ադրբեջանի կողմից սանցազերծած ռազմական էսկալացիայի դեմ:
Հարկ է նշել, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները խոչընդոտել են ցույցի մասնակիցների երթը դեպի Ադրբեջանի դեսպանատուն:
Ինչպես «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում են ցույցի մասնակիցները, կան նաև բերման ենթարկվածներ:
Մասնակիցներից ոմանք այժմ «Ալիև հեռացիր», «Ադրբեջանն ագրեսոր է» և այլ վանկարկություններով շարժվում են դեպի Վրաստանի խորհրդարանի շենք: Մասնակիցնեն ունեն Վրաստանի, Հայաստանի և Ուկրաինայի դրոշներ: