Ճապոնիայի հարավ-արևմուտքում շուրջ 2,5 միլիոն մարդ տարհանվելու հրաման է ստացել՝ չափազանց ուժեղ «Նանմադոլ» թայֆունի մոտենալու պատճառով, հայտնում է NHK-ն։
Տարհանման հրամանը սպառնալիքի հինգ հնարավոր մակարդակներից չորրորդն է, ինչը նշանակում է, որ խորհուրդ է տրվում տարհանել անվտանգ վայր, քանի դեռ նման հնարավորություն կա:
Դրան հաջորդող հինգերորդ և ամենաբարձր մակարդակը նշանակում է անհապաղ սպառնալիքի պատճառով կյանք փրկելու անհրաժեշտություն: Վտանգի այս մակարդակը հայտարարվել է Կյուսյու կղզու Կագոսիմա պրեֆեկտուրայի Իզումի և Նիշինոմոտե քաղաքներում բնակվող գրեթե 68 հազար մարդու համար։
Թայֆունը ներկայումս գտնվում է Կյուսյուից հարավ և շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք: Կենտրոնում ճնշումը 925 հեկտոպասկալ է, քամու արագությունը նույն տեղում՝ 50 մետր վայրկյանում։