Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 հայ զինվորի մարմին․ ՊՆ

Ադրբեջանը այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Հայաստանին է հանձնել 32 հայ զինվորի մարմին։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Նշենք, որ մինչ այս պահը ադրբեջանական վերջին հարձակման զոհերի հաստատված թիվը 135 էր։

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել