ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ծրագրում է Հայաստան այցելել հաջորդ շաբաթ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան: Առաքելությունը կգլխավորի գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Ինչպես նշել է մամուլի քարտուղարը, ՀԱՊԿ-ը սկսել է իրականացնել Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են կազմակերպության առաքելություն Հայաստան ուղարկելուն՝ «գնահատելու Հայաստանի սահմանի որոշ հատվածներում առկա իրավիճակը»։

Ինչպես տեղեկացրել է Զայնետդինովը, առաքելության կազմում կլինեն ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության քարտուղարության աշխատակիցներ են և ՀԱՊԿ միացյալ շտաբի զինվորականներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել