Ֆրանսիայի ԱԳՆ-ն հասցեական հայտարարություն է տարածել՝ Հայաստանի տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանից։
«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ պահանջելով դադարեցնել Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունները, հարգել հրադադարը և վերադառնալ բանակցությունների սեղանին։ Իրավիճակը կքննարկվի վաղը ՄԱԿ անվտանգության խորհրդում»,- նշված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
#Arménie #Azerbaïdjan | @MinColonna vient de s’entretenir avec @AraratMirzoyan et @bayramov_jeyhun pour demander la fin des frappes contre le territoire 🇦🇲, le respect du cessez-le-feu et le retour à la négociation. La situation sera évoquée demain au Conseil de sécurité 🇺🇳.
— France Diplomatie🇫🇷🇪🇺 (@francediplo) September 13, 2022
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ հայտարարել է, որ, վերջին տվյալներով, հայկական կողմն ունի 49 զոհ։ Նա նաև հավելել է, որ այդ թիվը վերջնական չէ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ իրենք ունեն 50 զոհ։