Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Զապորոժյեի ատոմակայանում տիրող իրավիճակին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։

ՌԴ ղեկավարը տեղեկացրել է ատոմային էլեկտրակայանի պաշտպանությունն ապահովելու համար մասնագետների ձեռնարկած միջոցառումների մասին։ Միաժամանակ նա մատնանշել է ուկրաինացի զինվորականների կողմից այս գոտում մշտական ​​գնդակոծությունները և ընդգծել Կիևի իշխանությունների վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը։

Նախագահները փոխադարձ պատրաստակամություն են հայտնել ստեղծված իրավիճակի շուրջ ոչ քաղաքականացված փոխգործակցության համար:

Պուտինը Մակրոնի ուշադրությունը հրավիրել է նաև այն փաստի վրա, որ Ուկրաինան արևմտյան զենքի միջոցով նպատակաուղղված գնդակոծում է Դոնբասի քաղաքացիական ենթակառուցվածքը, ինչի պատճառով տուժում է խաղաղ բնակչությունը։

Ինչ վերաբերում է պարենային գործարքին, երկու ղեկավարներն էլ համաձայնել են, որ սեւծովյան նավահանգիստներից հացահատիկն առաջին հերթին պետք է ուղարկվի զարգացող երկրներ։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Եվրահանձնաժողովը չպետք է խոչընդոտներ ստեղծի Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի երկրներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի մատակարարման համար։

Պետությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը տարբեր մակարդակներում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել