Եղիսաբեթ 2-րդի մարմինը դուրս է բերվել Բալմորալ ամրոցից

Եղիսաբեթ 2-րդի դին դուրս է բերվել Բալմորալ ամրոցից, որտեղ սեպտեմբերի 8-ին մահացել էր թագուհինб և ուղևորվել վերջին ճամփորդության, որի ընթացքում միլիոնավոր հպատակներ կկարողանան հրաժեշտ տալ 70 տարի երկիրը ղեկավարած թագուհուն։

Դագաղн ծածկված է շոտլանդական ստանդարտով, ինչպես նաև ծաղկեպսակով՝ կազմված այն ծաղիկներից ու բույսերից, որոնք սիրել է թագուհին։

Դիակառքը կանցնի 170 կմ ճանապարհ՝ հասնելով Էդինբուրգյան պալատ։ Սգո երթը բաղկացած 7 մեքենաներից, կանցնի մի քանի բնակավայրերով։

Բրիտանական հեռուստաընկերություններն արդեն ցուցադրում են, թե ինչպես են մարդիկ մի քանի ժամ առաջվանից տեղավորվել ճանապարհի երկայնքով՝ հարգանքի տուրքը մատուցելու նորին մեծությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել