Ուկրաինացի զինվորականներն ազատագրել են Խարկովի մարզի Վասիլենկովո և Արտեմովկա գյուղերը։ Այս մասին հայտնում է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեր մարտիկները քայլ առ քայլ ապաօկուպացնում են ուկրաինական հողերը։
113-րդ տարածքային պաշտպանության առանձին բրիգադի զինծառայողները Խարկովի մարզում ազատագրել են Վասիլենկովոն և Արտեմովկան»,-նշել է նա։
Նախագահն ընդգծել է, որ ազատությունը հեշտ չի տրվում.
«Ուկրաինացի պաշտպաններն իրենց կյանքի գնով պայքարում են մեզանից յուրաքանչյուրի անկախության համար»,- ասել է նա։
Զելենսկին հրապարակել է նաև ազատագրված գյուղերից ուկրաինացի զինվորականների լուսանկարը։

