Այս տարվա սկզբից Ռուսաստանից Հայաստան է եկել 49 հազար մարդ։ Այս մասին հայտնում է РБК –ն՝ վկայակոչելով վիճակագրական տվալները։
Ընդհանուր առմամբ այս տարի Ռուսաստանից դուրս է եկել 419 հազար մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դուրս էր եկել 202 հազար մարդ։
Ռուսաստանից ԱՊՀ երկրներ է մեկնել 368 հազար մարդ, վերադարձել է 294 հազարը՝ 73 հազար մարդ չի վերադարձել հայրենիք։ Հեռավոր արտասահմանյան երկրներ են մեկնել ավելի քան 50 հազար մարդ, 23 հազարը չի վերադարձել։
Ռուսաստանից ավելի շատ մեկնել են Ուկրաինա՝ 79.6 հազար մարդ, Տաջիկստան՝ 58.4 հազար մարդ, Հայաստան՝ 49 հազար մարդ, Ղազախսըան՝ 40.7 հազար մարդ։ Չինաստան Ռուսաստանից մեկնել է 6.6 հազար մարդ, Վիետնամ՝ 5.4 հազար մարդ, Հնդկաստան՝ 4.1 հազար մարդ։