Պեսկովը նշել է՝ ինչ պայմանով է հնարավոր Պուտինի և Զելենսկու բանակցությունները

Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման համար անհրաժեշտ է կառուցել համաձայնագրերի հիմքերը, Известия-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հանդիպում հանուն հանդիպման ոչ ոքի պետք չէ։ Նման հանդիպման համար պետք են համաձայնագրերի հիմքեր։ Եթե նման հանդիպման գաղափար լինի օրակարգում, աշխատանք կտարվի, և հիմք ստեղծվի պայմանավորվածությունների համար, որոնք կարող են ամրագրվել ամենաբարձր մակարդակով։ Այս մասին դեռ խոսակցություն չկա»,-ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել