Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2022 թվականի սկզբից նվազել է 53,939 միլիարդ դոլարով։ Ռուս «ամենաաղքատ» միլիարդատերերի ցուցակը գլխավորել է Severstal-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Մորդաշովը, ում կարողությունը 2022 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ նվազել է 7,53 միլիարդ դոլարով և կազմել 21,3 միլիարդ դոլար, փոխանցում է Bloomberg-ի նյութերից։
Billionaires Index-ի (Bloomberg Billionaires Index) տվյալներով՝ տարեսկզբից Evraz հանքարդյունաբերական և մետալուրգիական հոլդինգի բաժնետեր Ռոման Աբրամովիչը կորցրել է 7,34 միլիարդ դոլար, նրա կարողությունը նվազել է մինչև 10,7 միլիարդ դոլար, իսկ տնօրենների խորհրդի նախագահը Վլադիմիր Լիսինն աղքատացել է 5,91 մլրդ դոլարով, նրա կարողությունը կազմել է 22,1 մլրդ դոլար։
Ռուսաստանի ամենահարուստ ձեռներեցների ցանկում, որոնց կարողությունը նվազել է, եղել է նաև բնական գազ արտադրող Novatek ընկերության բաժնետեր Գենադի Տիմչենկոն, նրա կարողությունը տարեսկզբից նվազել է 4,65 միլիարդ դոլարով և այժմ կազմում է 17,8 միլիարդ դոլար: Վիկտոր Ռաշնիկովը կորցրել է 4,41 միլիարդ դոլար, 2022 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ նրա կարողությունը գնահատվում է 9,8 միլիարդ դոլար:
2012 թվականի մարտից Bloomberg լրատվական գործակալությունը հրապարակում է միլիարդատերերի ինդեքսը, որը ներառում է տեղեկատվություն մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց վիճակի մասին։