Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են ՊՆ անձնակազմի գաղափարական աշխատանքի և բարոյահոգեբանական աջակցության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար գեներալ-մայոր Բեքիր Օրուջևին։
Լրատվամիջոցներից մեկը հայտնել է, որ գեներալ-մայորը Տերտերի գործով կասկածյալ է։
Օրուջևը նախկինում եղել է Ջամշիդ Նախչըվանսկու անվան ռազմական լիցեյի ղեկավարը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի անվտանգության ուժերը նախաքննություն են անցկացնում 2017 թվականին Հայաստանի օգտին լրտեսության համար մեղադրվող զինծառայողների խոշտանգումների վերաբերյալ. երկրում այս միջադեպը կոչվում է «Տերտերի գործ»։ Ինչպես իշխանությունների, այնպես էլ իրավապաշտպանների տվյալներով, ավելի քան 100 մարդ տուժել է խոշտանգումներից։ Իշխանությունները խոսում են մեկ, իրավապաշտպանները՝ 11 զոհի մասին։ Նախկինում գործի շրջանակներում դատվել և պատժվել են անհատ կատարողներ, սակայն այն երբեք բազմակողմանի քննության չի ենթարկվել։