Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվեց տիկին Նաիրա Հովսեփյանը։
Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հունիսի 27-ին քննարկում էր Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի 3 դատավորի ընտրության հարցը, դատավորի թեկնածուներից մեկն էլ Նաիրա Հովսեփյանն էր։
Նա նշել էր, թե ինչու է ցանկանում ստանձնել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պաշտոնը՝ մանրամասնելով․ «Ինչու՞ եմ դիմել, որովհետև ուզում եմ, որ մեր երկիրն ազատվի կոռուպցիայից։ Կոռուպցիան հրեշ է, ախտ է։ Բառը լատիներեն նշանակում է փչացած, այլասերված։ Պատերազմի, պարտության պատճառը կոռուպցիան է։ Իմ կյանքի իմաստը ես տեսնում եմ այն հայրենիքի ստեղծման, զարգացման մեջ, որը երազել էր իմ որդին, որի համար կյանքն է տվել․ որդիս և նրա ընկերները։ Դրա համար ես դիմել եմ, որպեսզի դառնամ այդ դատարանի դատավոր»,-ասաց նա։
Նաիրա Հովսեփյանի կենսագրությանը ծանոթացեք այստեղ։
Գևորգ Արշակյանի՝ «Ֆանտաստիկի» մասին պատմող տեսանյութը․