Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի 3 դատավորի ընտրության հարցը: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել են 9 անձի, այդ թվում՝ Արթուր Դավթյանի, Նաիրա Հովսեփյանի և Աղասի Մկոյանի թեկնածությունները:
Նաիրա Հովսեփյանը 1999 թվականի հունվարի 12-ից Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։
Իրավական ոլորտում ունեցած փորձառությունը ներկայացնելուց հետո նա նաև նշեց, որ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է, ինչը ևս պարտավորեցնում է իրեն՝ առաջադրված պաշտոնում։ Հովսեփյանը նշեց, թե ինչի համար է ցանկանում ստանձնել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պաշտոնը։
«Ինչու՞ եմ դիմել, որովհետև ուզում եմ, որ մեր երկիրն ազատվի կոռուպցիայից։ Կոռուպցիան հրեշ է, ախտ է։ Բառը լատիներեն նշանակում է փչացած, այլասերված։ Պատերազմի, պարտության պատճառը կոռուպցիան է։ Իմ կյանքի իմաստը ես տեսնում եմ այն հայրենիքի ստեղծման, զարգացման մեջ, որը երազել էր իմ որդին, որի համար կյանքն է տվել․ որդիս և նրա ընկերները։ Դրա համար ես դիմել եմ, որպեսզի դառնամ այդ դատարանի դատավոր»,-ասաց նա։
Նաիրա Հովսեփյանի կենսագրությանը ծանոթացեք այստեղ։
Մանրամասները՝ տեսանյութում
Գևորգ Արշակյանի՝ «Ֆանտաստիկի» մասին պատմող տեսանյութը․