37-ամյա տղան ծեծել է մորը. վերջինս հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 30-ին, ժամը 04.45-ին, հիվանդանոցից  ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ներգանգային հեմատոմա, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իր տնից բուժօգնության է տեղափոխել մի կնոջ:

Մեկնած օպերատիվ խումբը  պարզել է, որ կինը   Հացիկ գյուղի բնակչուհի, 1936 թ. ծնված Վերգուշ  Սարգսյանն է, որին նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, հարվածել և վնասվածքը պատճառել է որդին` 1976 թ. ծնված Վարդան Ստեփանյանը:

Ըստ բժշկի տեղեկանքի` Վերգուշ Սարգսյանն ի վիճակի չի եղել  հաղորդում տալու:

Նույն օրը, ժամը 09.50-ին, Վերգուշ Սարգսյանը հիվանդանոցի  վերակենդանացման բաժանմունքում մահացել է: 

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ   հուլիսի 31-ին Վարդան Ստեփանյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Վարդան Ստեփանյանը ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել