«Սպորտային ռիսկ»․ ինչ է սահմանված Քրեական նոր օրենսգրքով

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածով սահմանված է սպորտային ռիսկը։

Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի համաձայն՝

1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ արհեստավարժ մարզամրցմանը կամ մարզումներին մասնակից անձը, որն արհեստավարժ մարզամրցման կամ մարզումների ընթացքում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել, եթե նա պահպանել է տվյալ մարզատեսակի համար սահմանված կանոնները:

2. Տվյալ մարզատեսակի համար սահմանված կանոնները դիտավորությամբ խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ կամ առողջությանը ծանր վնաս պատճառած անձը ենթակա է քրեական պատասխանատվության։

3. Տվյալ մարզատեսակի համար սահմանված կանոնները դիտավորությամբ խախտելու հետևանքով քրեական օրենքով պաշտպանվող շահերին դիտավորությամբ վնաս պատճառած անձը ենթակա է քրեական պատասխանատվության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել