«Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է Ադրբեջանի նկատմամբ, քան՝ Հայաստանի խորհրդարանը». Ալիև

«Հայաստանի խորհրդարանի համեմատ՝ Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է Ադրբեջանի նկատմամբ». այս մասին հուլիսի 19-ին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեվիդ Մաքալիսթերի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ։

«ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն ակտիվորեն մասնակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա արդեն երեք եռակողմ հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Այնպես որ, սա շատ դրական համատեքստ է։ Բայց մենք չենք կարող հասկանալ Եվրախորհրդարանի գործողությունները։

Իրականում Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է Ադրբեջանի նկատմամբ, քան՝ Հայաստանի խորհրդարանը։ Երբեմն թվում է, թե այդ բանաձևերն ընդունվել են հայկական խորհրդարանի կողմից, կամ գուցե որոշ հայկական լոբբիստական խմբեր որոշակի ազդեցություն ունեն դրանց վրա։ Այլապես դժվար է հասկանալ այդ ամենը»,- նշել է Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել