COVID-19-ի վարակվածության մակարդակը Վրաստանում կրկնապատկվել է

Անցած շաբաթվա ընթացքում (04-10.07.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 154 նոր դեպք։ Առողջացել է 2 338 հիվանդ, իսկ 3 պացիենտ մահացել է։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Ըստ տվյալների՝ վարակվածների մոտ հիմնականում գերակշռում է օմիկրոնի B.A.2 շտամը։

Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 63 հազար 659 թեստավորում է կատարվել: Դրականության ցուցանիշը կազմում է 8,1 տոկոս:

2020 թվականի փետրվարի 26-ից, երբ Վրաստանում հաստատվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, թեստավորման միջոցով գրանցվել է 1 մլն 666 հազար 257 դեպք։ COVID-19-ից մահացել է 16 հազար 847 մարդ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել