Այս պրակտիկան լայնորեն տարածված երևույթ է աֆրիկյան երկրներում, Մերձավոր Արևելքում և ասիական երկրներում: Այն կատարվում է իգական սեռի երեխաների նկատմամբ և համարվում է վիրահատական միջամտություն:
Նշված երևույթը խորն ավանդական արմատներ ունի և կատարվում է հատուկ արարողակարգով: Հատկապես տարածված է Աֆրիկայի գյուղական վայրերում, որտեղ ավանդույթը ավելի խորքային բնույթ է կրում:
Այս գործընթացը փոփոխում, խեղման է ենթարկում կանանց արտաքին սեռական օրգանները, խոչնդոտում է միզարձակմանը, ինֆեկցիոն հիվանդությունների վտանգ է առաջացնում, մեծացնում է նորածինների մահվան հավանականությունը, առաջացնում է արյունահոսություն և անգամ մահ:
Թլպատումը կատարվու է այն պատճառաբանությամբ, որ կանանց պատրաստում է հետագա ամուսնությանը և անմեղության պահպանման միջոց է հանդիսանում: Ըստ BBC կայքի հրապարակումների` ՅՈՒՆԻՍԵՖ-ի կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհում 125մլն. կանայք կան, որոնք ենթարկվել են թլպատման և դեմ են դրան:
Կան նաև 30մլն երեխաներ, որոնք հավանական թլպատման վտանգի տակ են գտնվում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ցանկանում է միջամտել, որ դադարեցվի նման պրակտիկան: Ըստ ՄԱԿ-ի մանկական ֆոնդի տվյալների՝ թլպատման թիվը գնալով կրճատվում է: Քսան տարվա ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աֆրիկյան և Մերձավոր Արևելքի 29-ը պետություններում մինչև այժմ թլպատում կիրառվում է:
Պետք է նշել, սակայն, որ թլպատումների թվը նվազում է 30 տարվա կտրվածքով, որոշ պետություններում մինչև երեք անգամ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Գիտա Ռաո Գուտայի զեկույցում ասվում է, որ թլպատումը կանանց ու երեխաների իրավունքների կոպիտ խախտում է՝ ուղղված բարեկեցության, առողջության և ազատ ինքնորքշման իրավունքների դեմ:
Ակնհայտ է, որ միայն օրենսդրության արգելքը այս երևույթը կանխելու հանար քիչ է:
Ըստ ՄԱԿ ՓԳՀ-ի տվյալների՝ պետություններում օրենսդրությամբ սահմանված է թլպատման արգելումը, սակայն այն այնքան խորն արմատներ ունի, որ միայն օրենսդրության արգելքով կանխել հնարավոր չէ: Պետական միջանտությունը նույնպես արդյունավետ չէ և չի կարող գործել այն գյուղական վայրերում, որտեղ այդ երևույթը արմատապես առկա է ժողովրդի մեջ, և հաճախ ընտանիքի այլ անդամներն ու հարազատները ստիպում են, որ երեխաներին ենթարկեն նման արարողակարգի:
Քիչ չեն փախստականների թիվը հենց այդ պատճառով, երբ ծնողը հիմնավոր երկյուղ ունի, որ վերադառնալով իր ծագման երկիր՝ իր երեխան կամ երեխաները կենթարկվեն նման արարողակարգի:
Նման երկյուղի առկայությունը հիմք է հանդիսանում անձին փախստականի կարգավիճակ տրամադրելու համար: