Ոստիկանության կոչը` ուղղված բողոքի ակցիայի մասնակիցներին

Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներում քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների կողմից կազմակերպվողհավաքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է:

Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածի` առանց իրազեկման կարող են անցկացվելմինչև 100 մասնակից ունեցող հավաքները, իսկ ըստ 26-րդ հոդվածի 1-ին մասի` ինքնաբուխ է որոշակի իրադարձությանը անմիջապեսարձագանքելու նպատակով անցկացվող հավաքը: Ընդ որում, ինքնաբուխ հավաքի անցկացումը չի կարող տևել 6 ժամից ավելի:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակտիվիստների կողմից կազմակերպվող հավաքները շարունակվում են արդեն մի քանի օր, ևհավաքի մասնակիցների թիվը հասնում է մի քանի հարյուրի, ՀՀ ոստիկանությունը իրազեկում է, որ նշված հավաքները չեն կարող դիտվելորպես ինքնաբուխ, դրանց վրա չեն կարող տարածվել Օրենքի 3-րդ գլխով սահմանված` առանց իրազեկման անցկացվող հավաքներինվերաբերվող կանոնները, հետևաբար` նշված հավաքները պետք է անցկացվեն Օրենքով սահմանված իրազեկման կարգի պահպանմամբ:

Միաժամանակ, անցկացվող հավաքների որոշ մասնակիցներ, դրսևորելով առավել հանդուգն վարքագիծ, իրենց գործողություններովշարունակում են կոպտորեն խախտել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, փողոցի բանուկ հատվածում սահմանափակումեն հանրային տրանսպորտի տեղաշարժը` իրական վտանգի տակ դնելով և΄ իրենց, և΄ ուղևորների կյանքն ու առողջությունը:

Նկատի ունենալով վերոգրյալը, ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կրկին անգամ հորդորում է զերծ մնալ Օրենքի պահանջներըխախտելուց, այլ անձանց սահմանադրական իրավունքները անհամաչափ կերպով սահմանափակելուց և չխոչընդոտել ոստիկանությանծառայողների կողմից անձանց իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և հասարակականանվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների իրականացմանը:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել