Wildberries-ն սկսել է վճարումներ ընդունել հայկական դրամով

Wildberries-ը, որպես նոր ֆինանսական քաղաքականության մի մաս, անցել է միջազգային գործընկերների հետ ազգային արժույթներով հաշվարկների, РИА Новости-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում։

«Wildberries առցանց հարթակն անցել է միջազգային բիզնեսի ներկայացուցիչների հետ հաշվարկների իրենց ազգային արժույթներով: Բելառուսում ձեռներեցների համար փոխանցումները կատարվում են բելառուսական ռուբլով, Ղազախստանում` տենգեով, Հայաստանում` դրամով, Ղրղզստանում` սոմով, Ուզբեկստանում` սումով»,-ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ նման քաղաքականությունն ընկերությանը թույլ կտա աջակցություն ցուցաբերել արտաքին շուկաներում տեղական բիզնեսի ներկայացուցիչներին։

«Wildberries-ը միջազգային առցանց հարթակ է, որտեղ տարբեր երկրների ձեռնարկատերեր վաճառում են իրենց ապրանքները և ծառայություններ են մատուցում հաճախորդներին և բիզնեսին։ Նոր ֆինանսական քաղաքականությունը կդարձնի փոխադարձ հաշվարկներն էլ ավելի թափանցիկ, կամրապնդի տարածաշրջանային արժույթները և կօգնի ձեռնարկատերերին նվազագույնի հասցնել տատանումների պատճառով հնարավոր կորուստները»,- նշել են մամուլի ծառայությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել