Նախագահը հրամանագիր է ստորագրել

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե ստեղծելու և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում լրացում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Uահմանադրության 85-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը՝ որոշում եմ.

1. Ստեղծել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի II բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
«13. Ճարտարապետության պետական կոմիտե:»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել