Սովի հետ առնչվելու վտանգ կա․ Չավուշօղլու

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը աշխարհին կանգնեցրել է պարենային ճգնաժամի վտանգի առաջ, որոշ երկրներում այդ գործընթացն արդեն սկսվում է, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։

«Եթե նախկինում խոսում էինք Մերձավոր Արևելքի հակամարտությունների մասին, ապա այժմ դա հակամարտություն է Եվրոպայի սրտում, մի կողմից՝ մարդկային դրամաները, մյուս կողմից՝ էներգիայի գների աճը։ Աշխարհը կանգնած է պարենային ճգնաժամի վտանգի առաջ։ Որոշ երկրներում այս գործընթացն արդեն սկսվել է, սովի հետ առնչվելու վտանգ կա»,- ասել է Չավուշօղլուն։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ ՄԱԿ-ն ունի առաջարկ՝ ստեղծել չորս կողմերից (Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, ՄԱԿ) կոնտակտային խումբ՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով նավերի դուրսբերման հարցով։ Նրա խոսքով, Թուրքիան սկզբունքորեն համաձայնել է, եւ առաջացել է տեխնիկական հանդիպում անցկացնելու գաղափարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել