Էրդողանն ու Մակրոնը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։

Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները, տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում՝ ռուս-ուկրաիանական պատերազմը և Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին ադամակցելու հարցը։

Էրդողանը պնդել է, որ ցանկանում են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի, և այս ուղղությամբ իրենք շարունակում են խրախուսել երկու երկրներին երկխոսության և դիվանագիտության ճանապարհին։

Էրդողանը Մակրոնի հետ զրույցում վերահաստատել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի դիրքորոշումը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի շփումները Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության անդամների և «այսպես կոչված կազմակերպությունների» հետ կապերը համատեղելի չեն լինի ՆԱՏՕ-ի ոգու հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել