Ռուսաստանը կարողացավ լուծել ներմուծման փոխարինման հիմնական խնդիրները երկրի ինքնիշխանությունն ապահովող առանցքային ոլորտներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական առաջին համաժողովի ընթացքում։
Պուտինը ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ Ռուսաստանի Դաշնությունից ՏՏ ոլորտի մասնագետների մի մասը տեղափոխվել է Հայաստան, փոխանցում է ТАСС-ը։
Ռուսական պետության ղեկավարը պատմել է, թե ինչպես է բարձր տեխնոլոգիաների զարգացումը քննարկել Ղազախստանի և Հայաստանի գործընկերների հետ, բայց ոչ այն պատճառով, որ «ՏՏ ոլորտի որոշ մասնագետներ [Ռուսաստանից] տեղափոխվել են Հայաստան»։
«Դե, տեղափոխվել են, և փառք Աստծո, թող աշխատեն»,- ասել է Պուտինը։
Միաժամանակ նա կարծում է, որ նման իրավիճակը «որոշ չափով մարտահրավեր է» Ռուսաստանի Դաշնության համար։
«Մենք պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք»,- նշել է նա: