Aliq.ge-ն հայտնում է, որ Վրաստանը շուտով կունենա հատուկ PCR թեստ՝ 2-3 ժամվա ընթացքում «կապիկի ծաղիկ» վիրուսի ախտորոշման համար, այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։
Նրա խոսքով՝ կասկածելի ախտանշանների ի հայտ գալու դեպքում քաղաքացին պետք է 21 օր գտնվի մեկուսացման մեջ։
Միաժամանակ, Ամիրան Գամկղրելիձեն հավելել է, որ վիրուսի տարածման առումով Վրաստանը համարվում է ցածր ռիսկային երկիր, թեև համաճարակաբանական հսկողության ուժեղացումը դեռևս կարևոր է։
«Պետք է ուժեղացնել վիրուսի ցանավորման համաճարակաբանական հսկողությունը, ունենալ լաբորատոր ախտորոշման հնարավորություն, որը մենք ունենք Լուգարի կենտրոնում», — նշել է Գամկղրելիձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանում «կապիկի ծաղիկի» վարակման դեպք չի գրանցվել:
Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:
Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:
Ռիսկի հավանական գործոններից է՝ համապատասխան ջերմային մշակման չենթարկված, վարակված կենդանիների մսի օգտագործումը: Վարակի փոխանցումը մարդուց մարդու սահմանափակ է և հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով և/կամ ախտահարված հյուսվածքի հետ երկարատև սերտ շփման արդյունքում։
Հայտնի է, որ «կապիկի ծաղիկը» փոխանցվում է երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Վարակի դեմ մասնահատուկ բուժում կամ պատվաստանյութ դեռևս չկա, սակայն վարկած կա, որ բնական ծաղիկի դեմ նախկինում ստացված պատվաստումը ապահովում է «կապիկի ծաղիկի» արդյունավետ կանխարգելումը:
«Կապիկի ծաղիկից» մահվան դեպք չի գրանցվել: «Կապիկի ծաղիկով» մարդու հիվանդության առաջին դեպքը նկատվել է 1970 թվականին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։