Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած հանդիպումը:
«Ողջունում եմ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Շառլ Միշելի երրորդ եռակողմ հանդիպման անցկացումը: Հույս ունեմ տեսնել կոնկրետ քայլեր, որոնք նպաստում են դինամիկային կայուն խաղաղության հաստատման ճանապարհին: Եվրամիությունը շարունակում է ակտիվորեն մասնակցել տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման ջանքերին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բորելը։