Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին ծեծելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:
Նշենք, որ Իրավաբան.net-ի հանրային թղթակցի փոխանցմամբ՝ Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստից հետո Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և վերջինիս հետ դատարան եկած մի խումբ մարդիկ ծեծի են ենթարկել ամբաստանյալի հորը՝ Սամվել Սարգսյանին:
Սամվել Սարգսյանն այժմ գտնվում է հիվանդանոցում:
Իրավաբան.net