Ոստիկանության բաժնի պետի տեղակալը խարդախությամբ խոշոր չափի գումար է հափշտակել

2013թ. հուլիսի 12-ին Հատուկ քննչական ծառայությունում ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանի կողմից խարդախությամբ քաղաքացի Սոֆա Մարտիրոսյանից խոշոր չափերի` 5.000 ԱՄՆ դոլար հափշտակելու դեպքի առթիվ:

Նախաքննության մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ Սարգիս Կասյանի հանցավոր գործունեությունից տուժածներն անհամեմատ շատ են: 
Նրանք կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ ՀՀ ոստիկանության բաժին: 

Ինչպես  տեղեկացնում է ՀՔԾ, նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել