Դատախազությունը Նիկոլ Փաշինյանին պետք է ճանաչի որպես պետական դավաճան․ Կարին Տոնոյան

Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում։ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝ դիմելով ծնողներին, ասաց, որ յուրաքանչյուրն իր մեջ վտանգ է զգում, որ հանկարծ իրենց չօգտագործեն ինչ-ինչ քաղաքական նպատակներով։

«Հայաստանում քաղաքականությունը հերոսությունից հեռու է կիլոմետրերով, զոհվելուց ընդամենը մեկ օր առաջ իմ որդին՝ Մենուան, զանգեց և ասաց՝ դավաճանություն է տեղի ունենում, տոտալ, մեզ գալիս, համոզում են, որ մի կռվեք, հողերը հանձնված են։ Ես չգիտեմ՝ որ քաղաքական ուժն է նման կերպ վարվել, բայց ժամանակները կանցնեն և մենք կհասկանանք։

Մենք գիտենք միայն մի բան՝ տեղի է ունցել, սոսկալի, կարծում եմ՝ աշխարհում չտեսնված դավաճանություն, ավելի շատ կասեմ՝ ինքնադավաճանություն, որի արդյունքում տուժել ենք մենք։ Բայց այսօր մեզանից որևէ մեկն անգամ տուժող կողմ հայտարարված չէ, պատերազմից տուժողի կարգավիճակ կա, մեզ տրված չէ։ Ես այսօր եկել եմ հիմնականում ձեզ խնդրելու, որ ահա իմ ձեռքին միջնորդություն է, դրա համար եմ գալիս դատախազություն՝ պահանջելու, որ դատախազությունը Նիկոլ Փաշինյանին ճանաչի որպես պետական դավաճան, որովհետև իրականում բոլոր տվյալներում, այնքան ակնհայտ տվյալներում, որ դրանք անգամ ապացուցելու կարիք չկա՝ տեղի է ունեցել պետական դավաճանություն»,-ասաց նա։

Կարին Տոնոյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է քրեական գործ հարուցվի և նա պետք է մեղավոր ճանաչի, իսկ զոհված զինծառայողների ծնողները ճանաչվեն տուժող կողմ։

«Ես կարծում եմ, որ մենք տենչում ենք այն օրը, երբ կդատվեն բոլոր մեղավորները։ Ես շատ հաճախ եմ Մենուային նամակ գրում՝ հուսով, որ կարդում է ինքը, որովհետև կարծում եմ՝ հոգիները միշտ հաղորդկացվում են մեզ հետ, գրել եմ իրեն, որ երդվում եմ՝ մինչև կյանքիս վերջին օրը կռիվ եմ տալու, որ եթե մրջյունն անգամ մասնակցել է այդ պատերազմը մասնակցելուն՝ մրջյունն անգամ պիտի պատժվի»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել