Ո՞րն է երկարակեցության առեղծվածը՝ ռենտայի պայմանագիրը, թե՞ շոկոլադը

90 ամյա ֆրանսուհի Ժ. Կալմանը 1965 թվականին կնքել էր ռենտայի պայմանագիր 47 ամյա մի փաստաբանի հետ:

Պայմանագրով 90 ամյա ֆրանսուհին սեփականության էր հանձնում իր բնակարանը փաստաբանին, իսկ վերջինս պարտավորվում էր մինչ ծեր կնոջ մահը վճարել յուրաքանչյուր ամիս որոշակի գումար՝ ռենտա:

Ընդ որում գումարն այնպես էր հաշված, որ 10 տարի վճարելուց հետո բնակարանի ամբողջ գումարը կլիներ վճարված, թեև փաստաբանը պարտավորովում էր վճարել, ոչ թե տասը տարի այլ մինչ կնոջ մահը՝ կլիներ դա 1, 10, թե 20 տարի:

Ծանուցում. ՀՀ օրենսդրությամբ ռենտայի պայմանագրով մի կողմը՝ ռենտա ստացողը, մյուս կողմին՝ ռենտա վճարողին, սեփականության իրավունքով հանձնում է գույք, իսկ ռենտա վճարողը պարտավորվում է ստացողին այդ գույքի դիմաց պարբերաբար վճարել որոշակի գումար՝ ռենտա:

«Ռենտայի պայմանագրով թույլատրվում է սահմանել անժամկետ՝ մշտական ռենտա, կամ ռենտա ստացողի կյանքի ընթացքում՝ ցմահ ռենտա վճարելու պարտականություն, այսինքն՝ ռենտայի պայմանագրի երկու տեսակներ է նախատեսել ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը:

Ցմահ ռենտան կարող է սահմանվել ռենտայի վճարման դիմաց գույքը հանձնած քաղաքացու կամ նրա մատնանշած այլ քաղաքացու կյանքի ամբողջ ժամանակահատվածի համար:

Նշենք, որ ռենտայի պայմանագիրը դասվում է ռիսկային պայմանագրերի թվին, քանի որ ռենտայի չափն անորոշ է, նրա նյութական արժեքը կախված է անհայտ, հավանական հանգամանքների վրա հասնելուց», – այն մասին iravaban.net-ին հայտնում է Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:

Շարունակենք պատմությունը:

Մեր ենթադրությունն այն է, որ փաստաբանը, լինելով իրազեկ օրենքներից, հնարավոր է մատծում էր, որ կինը չի ապրի երկար և մեկ կամ մի քանի ամիսներ հետո կմահանա, որի արդյունքում փաստաբանը ստիպված չի լինի երկար վճարել ռենտա, նույնիսկ ոչ 10 տարի (իր արժեքի չափով) և մեկ կամ մի քանի ամիսներ վճարելով՝ շատ մատչելի կերպով ձեռք կբերի բնակարան:

Իսկ կինը հնարավոր է գիտեր, որ ինքը շատ երկար կապրի և մինչ իր մահ ոչ միայն կստանա ամոբողջ բնակարանի գումարը՝ 10 տարվա ընթացքում, այլ շատ ավելի:

Իրականում կինն ապրեց փաստաբանից շատ և ստացավ 30 տարի ռենտա, ընդ որում փաստաբանի այրին դեռ երկու տարի ամուսնու մահից հետո շարունակում էին ծեր կնոջը վճարել ռենտա:

Ֆրանսուհին մահացավ 122 տարեկան հասակում:

Հետաքրքիրն այն է, որ երկարակեցության ռեկորդակիրը չէր ապրում առողջ ապրելակերպ սկզբունքով, հակառակը՝ նա թողել էր ծխելն իր մահից ընդհամենը 5 տարի առաջ:

Ֆրանսուհին պատմել է երկարակեցության գաղտնիքը, այն է՝ ձիթապտղի ձեթը, պորտվեյնը և շատ կարևոր մի բան՝ շոկոլադ:

Չենք վիճարկում վերջիններիս կարևրությունը, սակայն կարծում ենք, որ նույնքան կարևոր է նաև մոտիվացիան, որի հիմքում պետք է ընկած լինի հավատը:

Տվյալ դեպքում ռենտայի պայամանգիրը. 
Ի՞նչն էր գաղտնիքը երկարակեցության՝ ռենտայի պայմանագրի համար ապրելու մոտիվացիան, թե՞ շոկոլադը մնում է կատարել եզրակացություններ:
Միայն հիշատակենք, որ այսօր՝ հուլիսի 11-ին, շոկոլադի սիրահարները նշում են
Շոկոլադի համաշխարհային տոնը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել