Բուդաղղյանների փաստաբան Հայկ Ալումյանը Արտակ Բուդաղյանին առաջադրված մեղադրանքը համարում է շինծու: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Ըստ նրա` նախաքննությունն ընթանում է միակողմանի. «Նախաքննությունը քայլեր է ձեռնարկում միայն մի կողմին օգնելու ուղղությամբ և այս մեղադրանքի առաջադրումը այդ քայլերից մեկն է»:
Ալումյանը չցանկացավ մանրամասնել իր կողմից կատարվելիք հետագա քայլերը. «Կանեմ նոր կասեմ, այլ ոչ թե հակառակը»:
Հիշեցնենք, որ երեկ Արտակ Էմիլի Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար: Նույն օրը որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իրավաբան.net