Ամերիկացի հայտնի երգչուհի Լորեն Հիլը, ով 8 անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակին, հայտնվել է ճաղերի հետևում: Երգչուհին վեց երեխաների մայր է: Նրան ձերբակալել են մոտ մեկ միլիոն դոլար հարկ չվճարելու համար: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն:
Հարկերից խուսափելու համար Հիլը ստիպված կլինի բանտում անցկացնել երեք ամիս, ինչպես նաև բանտից դուրս գալուց հետո նույնքան ժամանակ կենթարկվի տնային կալանքի:
Երգչուհին պատիժը սկսել է կրել երեկվանից:
Հիշեցնենք, որ Լորեն Հիլը 2005-2009թթ. պետությանը չի վճարել մոտ 900 հազար դոլար հարկ: Նշված չորս տարիների ընթացքում երգչուհին ունեցել է գրեթե 4 միլիոն դոլարի օգուտ:
Վերջինս, կատարած արարքի համար որպես արդարացում նշել այն հանգամանքը, որ այդ շրջանում չի զբաղվել ստեծագործական աշխատանքով, այլ դաստիարակել է վեց երեխաներին և մոռացել է հարկեր վճարելու մասին:
Իրավաբան.net