Մարիուպոլն այլևս գոյություն չունի. Ուկրաինայի ԱԳ նախարար

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հարցազրույց է տվել CBS News-ին, որում հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան վերջին շրջանում դիվանագիտական ​​շփումներ չեն ունեցել։ Նա նաև ասել է, որ Մարիուպոլում իրավիճակը կարող է դառնալ «կարմիր գիծ» խաղաղ բանակցությունների համար։

«Իրավիճակը Մարիուպոլում ռազմական առումով ծանր է և ցնցող: Քաղաքն այլևս գոյություն չունի: Ուկրաինական բանակի մնացորդները և խաղաղ բնակիչների մի մեծ խումբ իրականում շրջապատված են ռուսական զորքերով: Նրանք շարունակում են իրենց կռիվը, բայց դատելով ռուսական բանակը որոշել է ամեն գնով հողին հավասարեցնել քաղաքը», ասել է Կուլեբան։

«Բուչայից հետո հատկապես դժվարացավ ռուսների հետ խոսակցությունը շարունակելը, բայց, ինչպես նախագահ Վլադիմիր Զելենսկին է ասել, Մարիուպոլը կարող է կարմիր գիծ դառնալ», ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել