Ռուս գեներալների մեջ հարձակման վերաբերյալ համաձայնություն չկա, նրանք վախենում են մահանալ. Բուդանով

Ուկրաինայի Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովն ասել է, որ ռուս գեներալների միջև հարձակողական գործողությունների վերաբերյալ համաձայնություն չկա, քանի որ նրանք վախենում են մարտի դաշտում զոհվել, փոխանցում է Украинская правда-ն։

«Իրականում ռուսները պատրաստվում են իրենց համար վճռական ճակատամարտի (Դոնբասում – խմբ.): Նրանք շատ են շտապում, քանի որ ժամանակի մեջ շատ սահմանափակ են։ Նրանք շտապում են մարտավարական առավելության հասնել և իրական մարտավարական նվաճումներ ունենալ, որպեսզի ցույց տան, թե ինչ-որ չափով Ռուսաստանը «հաղթում» է այս «հատուկ օպերացիան»։ Նրանք շտապում են Զատիկին (ապրիլի 24 – խմբ.)։ Բայց ես ձեզ սա կասեմ՝ նրանց չի հաջողվի, ոչ մի տեղ չեն հասնի, և Ուկրաինան կպաշտպանվի։ Հնարավոր են որոշակի մարտավարական հաղթանակներ (ռուսների – խմբ.)։ Մեր երկրում որոշ բնակավայրեր օրական երկու-երեք անգամ ձեռքից ձեռք են անցնում։

Ռուս գեներալները միասնական չեն միայն մեկ պատճառով՝ այս փուլում հստակ հաստատված է, որ սպանվել է 8 գեներալ (ՌԴ ԶՈՒ-խմբ.), և այդ գործոնն իսկապես վախեցնում է նրանցից շատերին»,-ասել է Բուդանովը։

Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետն ասել է, որ ռուս գեներալները վախենում են հաշվեհարդարից, եթե ձախողվեն։

Բուդանովն ասել է, որ ուկրաինական հետախուզությունը Մարիուպոլում ռուս զավթիչների խմբի նվազման վերաբերյալ տվյալներ չունի։ Նրա խոսքով՝ ռուսների ստորաբաժանումների թիվը մնում է նույնը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել