50 cent-ին սպառնում 5 տարվա ազատազրկում

Ամերիկացի հայտնի ռեփեր Քեթրիս Ջեքսոնի նկատմամբ, ով ավելի հայտնի է 50 cent բեմական անվամբ, 5 կետով մեղադրանք է առաջադրվել, այդ թվում նաև նախկին ընկերուհուն հարվածելու համար: Այս մասին գրում  է vesti.ru-ն:

Լոս Անջելոսի դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, եթե երգչի նկատմամբ առաջադրված մեղադրանքը հաստատվի, ապա վերջինիս սպառնում է հինգ տարվա ազատազրկում, ինչպես նաև 46 հազար դոլար տուգանք:

Նշենք, որ ռեփերի և նրա ընկերուհու միջև  վեճը ծագել է հունիսի 23-ին, բայց պատճառը հայտնի չէ: Վրդովված 50 cent-ը կոտրել է կահույքը, որից հետո ոտքով հարվածել է աղջկան:

Ինչպես վստահեցնում են ամերիկյան լրագրողները, զույգը միասին էր երեք տարի:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել