Չինաստանի հարավում մարդատար ինքնաթիռ է կործանվել

Չինաստանի հարավում կործանվել է China Eastern ավիաընկերության Boeing մարդատար ինքնաթիռը, զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 132 մարդ։

«China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 մարդատար ինքնաթիռը, որում եղել է 132 մարդ, վթարի է ենթարկվել Չինաստանի Տեն շրջանի Գուանսի Չժուան ինքնավար մարզում։

Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան, սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները»,-նշում է աղբյուրը։

Հայտնի է, որ վթարի վայրում անտառային հրդեհ է բռնկվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել