Ամեն ինչ Շենգենյան արտոնագրի (վիզայի) մասին

Հայտնի է, որ Շենգենյան համաձայնությունը Եվրոմիության մի շարք երկրների միջև անձնագրային և մաքսային հսկողությունը վերացնելու համաձայնություն է։

Համաձայնագիրը ստորագրվել է Լյուքսեմբուրգի Շենգեն քաղաքում, որը գտնվում է Լյուքսեմբուրգի, Գերմանիայի և Ֆրանսիայի սահմանների հատման կետի մոտ։

Նշենք, որ Շենգենյան պայմանագիրը և վերջինիս կիրառման համաձայնագիրը սահմանում են ազատ տեղաշարժի տարածք, վերացնելով սահմանային հսկողությունը անդամ երկրների ներսում:

Ընդհանուր թվով 24 պետություններ կիրառում են N 539/2001 Կարգը եւ ունեն արտոնագրի ամբողջական համընդհանուր քաղաքականություն, որն ավելին է, քան երրորդ երկրների այն ցանկը, որոնց քաղաքացիները ենթակա են միայն արտոնագրերով Եվրոպա մուտք գործելու:
Շենգեն արտոնագիրը վավեր է հետևյալ երկրներում՝

Ավստրիա, Բելգիա, Դանիա, Իսպանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իտալիա, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նորվեգիա, Հոլանդիա, Լեհաստան, Պորտուգլիա Չեխիայի Հանրապետություն,Սլովակիա, Սլովենիա, Շվեդիա, Շվեյցարիա:

«Բուլղարիան, Կիպրոսը և Ռումինիան առայժմ Շենգեն համաձայնագրի երկրներ չեն:

«Շենգենյան գոտին» ընդգրկում է Եվրոպական Միության բոլոր երկրները, բացի երկուսից՝ Մեծ Բրիտանիայից և Իռլանդիայից:

Չնայած Իսլանդիան, Նորվեգիան չեն հանդիսանում ԵՄ անդամ, որդեգրեցին նրա իրավական կառուցակարգի մի շարք բաղկացուցիչներ և իրենց սահմաններում ճանաչեցին դրանց իրավաբանական գերակայությունը», -այս մասին Իրավաբան.net հայտնում է Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը և հավելեց, որ «Շենգենյան գոտի» այցելելիս պետք է ճամփորդությունը սկսել այն երկրից, որ երկրի դեսպանատան կողմից քաղաքացին ստացել է Շենգենյան արտոնագիրը:
Կարևոր է իմանալ նաև, որ այն դեպքում, երբ քաղաքացին ճամփորդում է գնացքով կամ ավտոմեքենայով և մինչ նպատակադրված երկիրը անցնում է այլ շենգեն երկրով, կամ ուղիղ չվերթ չունեի այդ երկիր, ապա տվյալ դեպքում քաղաքացին չի խախտում օրենքը, պարզապես պետք է սահմանանցման կետում բացատրել, թե ինչու է նա ընտրել այդ երթուղին:

Շենգեն պայմանագրերի կիրառման համաձայնագիրը բոլոր երկրների համար հաստատում է միատեսակ ընդհանուր արտոնագիր՝ 6 ամսվա ընթացքում 90 օր առավելագույն տևողությամբ համաձայնագրի անդամ բոլոր պետությունների համար:

Արտոնագիրյի տարբեր տեսակները սահմանված են Ընդհանուր Հյուպատոսական Հրահանգներում (CCI):

  • Կարճաժամկետ այցելության արտոնագիր ՝«C» տեսակի, նշվում է արտոնագրի թերթիկի վրա:

Այդ արտոնագիրը տրվում է մեկ, երկու կամ մի քանի այցելությունների համար:

Ունի վավերականության տարբեր ժամկետներ: Այն թույլ է տալիս շարունակել այցելությունը, սակայն վեցամսյա ժամանակահատվածում ոչ ավելի քան երեք ամիս:

 

  • Տրանզիտ արտոնագիր՝ «B» տեսակ, նշվում է արտոնագրի թերթիկի վրա:

Այս արտոնագիրն տրվում է այն անձանց, ովքեր պետք է տրանզիտ ռեժիմով անցնեն Շենգեն մեկ կամ մի քանի պետությունների տարածքով եւ իրենց ուղեւորությունը շարունակեն դեպի երրորդ երկիր: Այդ արտոնագիրն կարող է տրվել մեկ, երկու, կամ, բացառիկ դեպքերում, մի քանի տրանզիտ փոխադրումների համար: Յուրաքանչյուր տրանզիտ այցի տևողությունը չպետք է գերազանցի հինգ օրը:

 

  • Օդանավակայանի տրանզիտ արտոնագիր՝ «A» տեսակ, նշվում է արտոնագրի թերթիկի վրա: Այս արտոնագիրն պահանջվում է որոշ երրորդ երկրների քաղաքացիներից, ովքեր ուղևորվում են մի այլ երրորդ երկիր, սակայն կանգառ են կատարում կամ փոխում են թռիչքը Շենգեն պետության օդանավակայանում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել